Հայաստանի ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա 2006 թվականի հունվարի 27-ին16 դեկտեմբերի 2005 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի Մատենադարանի մերձակա հրապարակում տեղի է ունեցել ընթացիկ տարում ընդդիմության վերջին հանրահավաքը: Անձրեւի տակ ընթացող հանրահավաքին ներկա է եղել մի քանի հարյուր հոգի: Ինչպես հանրահավաքում հայտարարել է «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «ընդդիմության եւ իշխանության շարքերում տեղի են ունենում կառուցողական փոփոխություններ»: Նա հայտարարել է, որ «ընդդիմության կողմից կազմակերպվող շարժմանը կարող է միանալ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի»: Բացի այդ, «Վերածնունդ» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ «հայկական ընդդիմությունը կպայքարի այնքան, մինչեւ որ ստանա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցերի պատասխանները»: Նշենք, որ հայկական ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա 2006 թվականի հունվարի 27-ին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |