«Բարև Երևան»-ը խնդրել է հետաձգել ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննարկումը![]() 11 մայիսի 2013 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը հրավիրվել էր ԿԸՀ՝ ժամը 18:00-ին գումարվող նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի նախատեսվում էր «Բարև Երևան» դաշինքի երեկ ներկայացրած 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննարկում: Լուսինե Պետրոսյանը գրավոր խնդրել է դիմումի քննարկումը կազմակերպել վաղը, 15:00-ից հետո, քանի որ շուրջ 1500 էջ նյութ է համակարգվում և ֆիզիկապես այդ աշխատանքը ավելի վաղ ավարտել հնարավոր չէ: Համակարգված խախտումները ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի վաղը մինչև օրվա երկրորդ կեսը կներկայացվի ԿԸՀ և կտարածվի լրատվամիջոցներին, որից հետո ԿԸՀ նիստին ներկայացվեն խախտումների վերաբերյալ փաստական աղբյուրները: Այս մասին հայտնում են «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայությունից: Նշենք, որ «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքից Երևանի ավագանու թեկնածու Դանիել Իոաննիսյանի դիմումը 2013թ. մայիսի 5-ի ընտրությունը անվավեր ճանաչելու մասին կքննարկվի այսօր՝ 18:00-ին գումարվող նիստում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |