Եվրատեսիլ-2013-ը պաշտոնապես մեկնարկել է շվեդական Մալմյո քաղաքում![]() 13 մայիսի 2013 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլ-2013-ը պաշտոնապես մեկնարկել է շվեդական Մալմյո քաղաքում՝ Օպերայի շենքում: Բացման արարողությունը հեռարձակվել է նաև Օպերայի շենքին հարող հրապարակում տեղադրված հսկայական էկրաններով: 58-րդ Եվրատեսիլին մասնակցում է 39 երկիր: Նրանց ներկայացուցիչները բոլորը հանդիպել են կիարկի օրը «եվրոակումբում» կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Ակնկալվում է մոտ 100 հազար հյուրերի այցելություն Եվրատեսլ մրցույթին: Մրցույթն անցնելու է «Մալմյո արենայում», որը կառուցվել է 2008թ. և տեղավորում է 15,5 հազար հանդիսատես: Եվրատեսիլի տոմսերը վաճառվել են դեռ նախորդ տարի: Մրցույթի երկու կիսաեզրափակիչները կանցնեն մայիսի 14 և 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |