Թուրքիան հորդորում է միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Սիրիայի կառավարության դեմ

Թուրքիան հորդորում է միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Սիրիայի կառավարության դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Բեռլին իր այցի ժամանակ հորդորել է համաշխարհային հանրությանը միջոցներ ձեռնարկել Սիրիայի կառավարության դեմ, որին Թուրքիայի կառավարությունը մեղադրում է Ռեյհանլը քաղաքում ահաբեկչության համար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Ժամանակն է համատեղ գործելու ռեժիմի դեմ»,-հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ երկու պայթյունների կազմակերպման ետևում կանգնած է հին մարքսիստական ահաբեկչական կազմակերպությունը», որը կապված է նախագահ Ասադի հետ:

Ռեյհանլիում պայթյունի հետևանքով զոհվել է 43 մարդ, շուրջ 100-ը վիրավորվել են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---