Վիկ Դարչինյան. Ես հաղթանակների եմ ձգտում, որպեսզի չեմպիոն դառնամ երեք քաշային կարգերում և մտնեմ պատմության մեջ (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը 8-ամսյա դադարից հետո վերադարձել է ռինգ և վստահ հաղթանակ տարել մեքսիկացի Խավիեր Գալոյի հանդեպ: Նա չորրորդ ռաունդում հաղթել է նոկաուտով: «Գալոն շատ կոշտ բռնցքամարտիկ է և ձգտում էր հաղթել: Այժմ ես պատրաստ եմ մեծ մենամարտերի և հաջորդ մենամարտում ցանկանում եմ հանդիպել Վիկտոր Տերասասի հետ և նվաճել WBC տիտղոսը»,-ասել է Դարչինյանը: Նա նաև հավելել է, որ երրորդ տիտղոսի նվաճումը շատ կարևոր է նրա կարիերայի համար՝ «Ես հաղթանակների եմ ձգտում, որպեսզի չեմպիոն դառնամ երեք քաշային կարգերում և մտնեմ պատմության մեջ: Ես ամեն ինչ կանեմ այդ արդյունքին հասնելու համար»,- հայտնում է boxingscene.com-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |