Սիրիացի ընդդիմադիրները կհավաքվեն Ստամբուլում մայիսի 23-ին

Սիրիացի ընդդիմադիրները կհավաքվեն Ստամբուլում մայիսի 23-ին

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Սիրիայի Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հանդիպում կանցկացնի Ստամբուլում: Հանդիպմանը կազմակերպությունը մտադիր է ընտրել նոր ղեկավարի և հայտնել իր դիրքորոշումը Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու հարցում, որն առաջարկում են կազմակերպել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:

Ավելի վաղ Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հավանություն էր տվել ՌԴ և ԱՄՆ որոշմանը Սիրիայում քաղաքական երկխոսությունը խթանելու մասին, գրում է «Ռոյթերս» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---