Ոստիկանները կընդլայնեն իրենց գիտելիքները տեղեկատվական անվտանգության ոլորտում![]() 13 մայիսի 2013 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Մոտ երեսուն ոստիկանության ուսանողներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ ներգրավվեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Հայաստանի ոստիկանության ակադեմիայում կազմակերպված տեղեկատվական անվտանգության վերաբերյալ երկշաբաթյա ինտենսիվ դասընթացում, որը մեկնարկեց 2013 թ. մայիսի 13-ին: Ծրագրի մասնակիցները կընդլայնեն ՏՏ համակարգերի և տվյալների պաշտպանության մասին իրենց գիտելիքները, ինչպես նաև ձեռք կբերեն համակարգչային և համակարգիչների կիրառմամբ կատարվող հանցագործությունների հետաքննության հմտություններ : Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողների շրջանում պատկերացում ձևավորել կիբերհարձակումների եղանակների վերաբերյալ, ինչպես նաև ցանցերի, համակարգերի և տեղեկատվական անվտանգության ապահովման գործիքների մասին: Ծրագրի մասնակիցները կսովորեն տեղակայել և կարգավորել ցանցային և տվյալների անվտանգության ապահովման գործիքները, բացահայտել հարձակումները և դրանց գործարկման հնարավոր մեխանիզմներն ու հասկանալ հաքերների հարձակումների հոգեբանությունը և դրդապատճառները: Դասընթացը կազմակերպվել է ԵԱՀԿ կողմից Հայաստանի կիբերանվտանգության բարելավման աջակցության ջանքերի շրջանակներում, ասվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |