ՆԱՏՕ-ն հաստատել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործակցության գործողությունների ծրագիրը17 դեկտեմբերի 2005 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Բրյուսելում Հյուսիսատլանտյան Խորհրդի կողմից հաստատվել եւ ուժի մեջ է մտել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործակցության գործողությունների ծրագիրը (IPAP): Այդ ծարգիրը դեկտեմբերի 9-ին քննարկվել էր ՆԱՏՕ-ի Քաղաքական Կոմիտեի եւ Ռազմաքաղաքական ղեկավարող կոմիտեի համատեղ նիստում, հաղորդում է «Մեդիամաքսը»: Հիշեցնենք, որ օրերս արտգործնախարար Վարդան Օսկանյանը մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ Ծրագիրը կհաստատվի մինչեւ դեկտեմբերի 18-ը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է նաեւ, որ IPAP-ի հաստատմամբ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները կանցնեն որակապես նոր մակարդակի, ինչը ենթադրում է Հայաստանի առավել ակտիվ մասնակցությունը Դաշինքի ծրագրերին:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |