«Բարև, Երևանը» դիմելու է վարչական դատարան ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկելու համար![]() 13 մայիսի 2013 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունները գաղջ մթնոլորտում են անցել, և դրա մեղավորն իշխանությունն է, պնդում է «Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակի 7-րդ համար Դավիթ Սանասարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ «Բարև Երևան» դաշինքը դիմելու է վարչական դատարան` վիճարկելու ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Նա նշեց, որ «Բարև, Երևանը» ձայների վերահաշվարկ է պահանջել ոչ թե իր ձայների թիվն ավելացնելու, այլ գրանցամատյաններն ու ընտրացուցակները ստուգելու համար: Իսկ վերահաշվարկն արդյունք տվել է, գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրությունները խախտումներով են անցել, դաշինքը մոտ 1500 խախտում է արձանագրել: Անդրադառնալով նախօերին հրապարակված ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշմանը, Դավիթ Սանասարյանը նկատեց, որ հանձնաժողովը կրկին ոչ ճիշտ որոշում է կայացրել: «Եթե ավագանիում լիներ ընդդիմադիր ուժ, ընդդիմադիր քվեարկություն, ապա թե Տարոն Մարգարյանը, թե նրանից առաջ աշխատած քաղաքապետները թիթեռ նկարելով կամ շենքերը ներկելով չէին զբաղվի»,- ասաց նա: Դավիթ Սանասարյանը նշեց, որ մանդատները վերցնելու վերաբերյալ որոշում դեռ չեն կայացրել, բայց ինքը կարծում է, որ պետք է աշխատենք ավագանիում և ջրի երես հանենք բոլոր թերությունները: Ավելացնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն` «Բարև, Երևանը» Երևանի ավագանիում ստացել է 6 մանդատ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |