Մինսկում կայանալիք ԵԱ-ում հանդես կգան 7 հայ բռնցքամարտիկներ![]() 13 մայիսի 2013 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօր վերսկսել է մարզումները Երևանում: Մինչ այդ բռնցքամարտիկները մարզվել են Ծաղկաձորում՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասաց, որ առաջնությունում հանդես կգան 7 հայ բռնցքամարտիկներ: «Մինչ ԵԱ-ն մենք մայիսի 19-29-ին Կիևում համատեղ հավաք կանցկացնենք Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, հավանաբար, նաև Ադրբեջանի հետ: Տղաները լավ մարզավիճակում են, ամեն ինչ կանենք մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,-ասել է Աղամալյանը: ԵԱ-ում, որը կանցնի Մինսկում մայիսի 30-ից հունիսի 9-ը, հանդես կգան Հովհաննես Դանիելյանը (49կգ), Նարեկ Աբգարյանը (52կգ), Արամ Ավագյանը (56կգ), Հովհաննես Բոչկովը (60կգ), Արա Պուլուզյանը (64կգ), Արման Հովիկյանը (75կգ) և Արմեն Սիմոնյանը (+91կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |