Արցախի Մարտակերտի շրջանում նոր գյուղ է հիմնվում

Արցախի Մարտակերտի շրջանում նոր գյուղ է հիմնվում

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Արցախի կառավարության համատեղ ուժերով Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի մոտ նոր գյուղ է հիմնվել` Նոր Կիլիկիա: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը։

Այստեղ առաջին փուլով կառուցվել է 10 երկսենյականոց տուն, որից 2-ը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հավաստմամբ, տրամադրվել է արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, իսկ մնացածը վերաբնակիչներ են՝ նախկին ղազանչեցիներ։

Օրերս նոր գյուղի պաշտոնական բացման արարողության ժամանակ դրվեց նաև 24 բնակելի տների կառուցման հիմքը: Նոր 24 տներից 10-ը 3-սենյականոց կլինի, իսկ մնացածը՝ 2, տեղեկացրել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։ Հետագայում նախատեսվում է նաև 50 տեղանոց մանկապարտեզ կառուցել, համայնքային կենտրոն և եկեղեցի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---