Հունիսի 9-ին Երևանում կկայանա Մոնսերատ Կաբալյեի համերգը![]() 13 մայիսի 2013 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Երևանի Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա հանրաճանաչ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի համերգը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին Ա.Խաչատրյանի անվան համերգասրահից: Ըստ համերգասրահի աշխատակիցների՝ տոմսերը վաճառքի կհանվեն շաբաթվա վերջին: Նշենք, որ Մոնսերատ Կաբալյեն համարվում է մեր օրերի լավագույն սոպրանոն: Նա արժանացել է բազմաթիվ միջազգային պարգևների: Միջազգային ճանաչումը Մոնսերատ Կաբալյեն ձեռք բերեց 1965 թվականին, երբ ելույթ ունեցավ Նյու Յորքում՝ «Կարնեգի-հոլում»՝ փոխարինելով վատառողջ Մեռլին Հորնին «Դոնիցետիի» օպերայում: 1992 թվականին հիվանդության պատճառով առաջացան ձայնային խնդիրներ և երգչուհին ժամանակավորապես դադարեցրեց իր ելույթները օպերայում՝ երգելով միայն համերգների ժամանակ: 2002 թվականին նա վերադարձավ օպերա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |