Սերժ Սարգսյան. Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Հայաստան դատապարտված է հաջողության13 մայիսի 2013 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Հայաստան դատապարտված է հաջողության, հայտարարել է իր բելառուս պաշտոնակցի հետ համատեղ ճեպազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մայիսի 13-ին Երևանում երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները մի շարք փաստաթղթեր ստորագրեցին համագործակցության մասին փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, գյուղատնտեսության, ատոմային էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտում 2013-2014թթ. համագործակցության մասին: «Մենք ակնկալում ենք, որ ստորագրված պայմանագրերը նոր խթան կհաղորդեն երկկողմ համագործակցությանը»,-ասաց ՀՀ նախագահը: Նա նշեց, որ քննարկվել են աշխարհաքաղաքական հարցեր, տնտեսական համագործակցության խնդիրներ, հումանիտար կապերը, հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի նիստը նախատեսվում է անցկացնել 2013թ. հունիսին: Կողմերը կարևորեցին համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանականերում, մասնավորապես ՀԱՊԿ-ում ու ԱՊՀ-ում: Սերժ Սարգսյանը նշեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Հայաստան դատապարտված է հաջողության: Իր հերթին Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորեց Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ պատշաճ ընտրարշավը դրական արդյունք տվեց: «Մենք պատրաստ ենք առաջիկա 5 տարիներին լինել ձեր կողքին այդ ծրագրերի իրականացման գործում»,-հավելել է նա: Նա նաև նշեց, որ Բելառուսն ու Հայաստանը արգելված թեմաներ չունեն, համագործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև ռազմաքաղաքական: «Մենք գոհ ենք ձեռք բերված պայմանավորվածություններից: Կա ամուր հիմք և բարեկամական վստահելի հարաբերություններ համագործակցությունը խորացնելու համար»,-ասել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |