Բելառուսը հետաքրքրված է ԱԷԿ-ի շահագործման Հայաստանի փորձով

Բելառուսը հետաքրքրված է ԱԷԿ-ի շահագործման Հայաստանի փորձով

PanARMENIAN.Net - Բելառուսն իր առաջին ատոմակայանն է կառուցում, ուստի հետաքրքրված է ԱԷԿ-ի շահագործման ու անվտանգության ապահովման Հայաստանի փորձով: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում:

«Դուք նման օբյեկտների շահագործման բավականին լուրջ փորձ եք կուտակել, և մենք հուսով ենք, որ Հայաստանը կկարողանա մոտ մեկ տասնյակ լավ մասնագետներ գործուղել Բելառուս, որպեսզի նրանք օգնեն մեզ ատոմակայանի շահագործման առաջին փուլում»,-ասել է նա:

Մայիսի 14-ին Բելառուսի նախագահը կայցելի ՀԱԷԿ:

Բելառուսում ատոմակայան կառուցելու մասին որոշումն ընդունվել է 2008թ.: Առաջին էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2016թ., իսկ երկրորդը՝ 2018թ.:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---