ՎԶԵԲ-ը Հայաստանի ՀՆԱ աճի դանդաղում է կանխատեսում 2014 թվականին

ՎԶԵԲ-ը Հայաստանի ՀՆԱ աճի դանդաղում է կանխատեսում 2014 թվականին

PanARMENIAN.Net - Ըստ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնտեսական աճը Հայաստանում 2013թ. կազմել է 5 տոկոս, իսկ գնաճը կարող է կազմել 4,5 տոկոս: Ըստ ՎԶԵԲ տվյալների, 2014թ. տնտեսական աճը երկրում կդանդաղի մինչև 4 տոկոս:

Նախագահը կառավարության առջև խնդիր է դրել՝ ապահովել 2013թ. 7 տոկոս տնտեսական աճ որակական ցուցանիշների ապահովմամբ:

Ինչպես ասվում է ՎԶԵԲ զեկույցում, Հայաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ դրամական մեծ փոխանցումների և պետական զգալի ֆինանսավորման հաշվին: Ռիսկերը կապված են դրամական փոխանցումներից կախվածության ու ֆինանսական հատվածի դոլարականացման հետ:

Ըստ բանկի, Ադրբեջանի տնտեսական աճը 2013-ին կկազմի 3,4 տոկոս և 4 տոկոս 2014թ., Վրաստանինը՝ 3 տոկոս և 5 տոկոս, Բելառուսինը՝ 3 տոկոս և 5 տոկոս:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---