Վ. Կազիմիրով. Ալիևին չարժե հանդես գալ որպես ՄԱԿ ԱԽ բանաձևերի «ջատագով» ու «օկուպացիայի զոհ»![]() 13 մայիսի 2013 - 18:44 AMT PanARMENIAN.Net - 1994 թվականի մայիսի 12-ին հաջողվեց դադարեցնել ղարաբաղյան հակամարտության արյունահեղությունը: Ռուսաստանի աջակցությամբ ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը, անժամկետ: Անցել է 19 տարի, սակայն իրական առաջընթաց բանակցային գործընթացում չկա: Ավելին, հակառակ բոլոր փաստաթղթերին դեռ պահպանվում է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Այս մասին գրում է Վլադիմիր Կազիմիրովը, որը 1992-96թթ. եղել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը: «Իրեն պարտված համարող կողմի վերնախավը տարված է ռևանշի մոլուցքով, սպառազինությունների մրցավազքով, նոր սերնդի մոտ ատելություն սերմանելով: Միջազգային հանրությունն ու միջնորդները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ակնհայտորեն մերժում են հակամարտության ռազմական լուծումը և հորդորում են կողմերին փոխզիջման գնալ: Բանակցությունների փակուղու պատճառը կողմերի անիրատեսական պահանջներն են, ոչ թե միջնորդների սխալները: Շատ է խոսվում ստատուս կվոյի անընդունելիության մասին: Սակայն սա ողջ կուտակված նեգատիվն է, ներառյալ նոր պատերազմի հույսը, ոչ թե այն, ինչ ձեռնատու է այս կամ այն կողմին: Պատերազմը ստատուս կվոյից լավ չէ: Ժամանակն է, որ կողմերը ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքեն: Դա տրամաբանական է, իսկ եթե Ադրբեջանը հրաժարվի, դա լարված մթնոլորտ կստեղծի, որը կվնասի խաղաղ բանակցություններին»,-ասել է ռուս դիվանագետը: Կազիմիրովը հիշեցրել է, որ վերջին տարիներին Բաքուն հաճախ է հիշեցնում ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը, շեշտադրելով այն, ինչ շահավետ է իրեն՝ ղարաբաղյան հայկական ուժերի դուրս բերումը: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հանդես եկավ տարօրինակ հայտարարությամբ: Կարևորելով նման փաստաթղթերի իրագործումը՝ նա վրդովվում էր այն առիթով, որ Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերը մինչ օրս մնում են թղթի վրա: Հավանաբար, նա կարծում է, որ բոլորը մոռացել են, թե ով ի սկզբանե ձախողեց այդ բանաձևերի կատարումը: Ձգտելով ջախջախել հայերին՝ Բաքուն ոչ մի կերպ չէր ուզում կատարել առաջնային ու ամենակարևոր պահանջը՝ դադարեցնել ռազմական գործողությունները, առանց որի անիրագործելի են նաև մյուս հորդորներն ու կոչերը»,-գրում է նա «Նեզավիսիմայա գազետա» թերթում՝ հավելելով, որ չարժե հանդես գալ որպես ՄԱԿ ԱԽ բանաձևերի «ջատագով» ու «օկուպացիայի զոհ»: Օկուպացիան տևական ռազմական գործողությունների հետևանքն է, իսկ ո՞վ է դրանք շարունակել: Չի ստացվի նաև ներկայացնել հրադադարի պահպանումը որպես ՄԱԿ ԱԽ բանաձևերի կատարում: Միթե՞ մեկ տարի անցը դա «անահապաղն» է: Եվ հետո դադարեցվել են ոչ թե ռազմական, այլ մարտական գործողությունները: «Այս օրերին շատ ավելի մեծ թափով, քան Հաղթանակի օրը, Ադրբեջանում նշեցին Հեյդար Ալիևի 90-ամյակը: Փառաբանելով «համազգային առաջնորդին»՝ ոչ ոք չասաց, որ նա ծայրահեղական մոտեցում չուներ ղարաբաղյան կարգավորման հարցում, մտադիր էր այն լուծել «բացառապես խաղաղ միջոցներով»: Ադրբեջանի նախկին և ներկա ղեկավարության մոտեցումները տարբերվում են: Հարկավոր է հակամարտությունն ամբողջապես դուրս բերել քաղաքական դաշտ,: Նոր պատերազմի վտանգի վերացումը թույլ կտա բանակցությունների առաջխաղացում գրանցել»,-ասել է Վլադիմիր Կազիմիրովը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |