Ստավանգերի գերմրցաշար. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ

Ստավանգերի գերմրցաշար. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ

PanARMENIAN.Net - Ստավանգերում շարունակվում է 10 գրոսմայստերների մասնակցությամբ գերմրցաշարը: Մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։ Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում։

Ավարտվել է նաև Պյոտր Սվիդլեր - Վիշվանաթան Անանդ պարտիան։Նրանք ևս ոչ ոքի են խաղացել:

Կարյակինը -Մագնուս Կարլսեն, Ջոն Լյուդվիգ Համմեր-Վան Հաո պարտիաները դեռ շարունակվում են:

Նշենք , որ նախորդ տուրում Արոնյանը սպիտակներով պարտվեց Սերգեյ Կարյակինին: Այժմ հայ գրոսմայստերն ունի 2.5 միավոր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---