Օբյեկտիվ. Ռեստավրատորը. Կայսրություն` Կոնսերվատորիայի նկուղում (վիդեո)

Օբյեկտիվ. Ռեստավրատորը. Կայսրություն` Կոնսերվատորիայի նկուղում

PanARMENIAN.Net - Վիլլի Մարտիկյանին Կոնսերվատորիայում ճանաչում են բոլորը, թեև նրան բուհի միջացքներում աշխատանքային ժամին դժվար թե հանդիպեք: Օրվա մեծ մասը Կոնսի ռեստավրատորն անցկացնում է արհեստանոցում, այնտեղ հասնելու համար դուք կանցնեք մի ճանապարով, որին կոնսեցիները «ռոյալների գերեզմանոց» են անվանում: «Գերեզմանոցում» հայտնված բոլոր ռոյալները «կենդանանում են» Վիլլիի արհեստանոցում: Վերջինը Ռոմանոս Մելիքյանի սպիտակ ռոյալն էր, որի մասին ռեստավրատորը առանձնակի հպարտությամբ է խոսում:

Վիլլի Մարտիկյանը ոչ վաղ անցյալում Կոնսերվատորիայի ուսանող է եղել, բայց այնպես ստացվեց, որ հարվածային գործիքներին փոխարինեցին հաստոցը, ներկերն ու տարատեսակ գործիքները:

Տարիներ առաջ Հայաստան ժամանեցին ֆրանսիացի մասնագետներ, ովքեր օգնեցին վերանարոգել Կոնսերվատորիայի հնամաշ գործիքները: Այդ ամբողջ ընթացքում նրանց կողքին էին հայ ուսանողները: Նրանք օգնում էին մասնագետներին՝ միաժամանակ յուրացնելով երաժշտական գործիքներ վերականգնելու հմտությունները: Հետո Վիլլին իմացավ, որ Ֆրանսիա է մեկնելու՝ սովորելու: Ֆրանսիացի մասնագետները հենց նրան ընտրեցին:

Մեկ տարի Ֆրանսիայում սովորելուց հետո նա վերադարձավ ու անցավ գործի: Վիլլին Հայաստանում միակն է, ով բարձրագույն կրթություն է ստացել և ռեստավրատորի դիպլում ունի:

4 տարում վերականգնել է մեկ տասնյակից ավել գործիք, ինչպես ինքն է ասում, զրոյից, քանի որ ռեստավրացնելու համար դրանք ամբողջությամբ մասնատվում են, մնում է միայն կաղապարը, որի վրա նորից հավաքվում է գործիքը:

Վիլլիի միակ օգնականը իր նախագծով կառուցված հաստոցն է: Ասում է` այն երկրորդ մարդու դեր է կատարում:

Ռոյալը, որն այժմ դրված է արվեստանոցում, ավելի քան 100 տարվա պատմություն ունի: Վիլլին ասում է, որ շատ կցանկանա, որ այն ևս 100 տարի ծառայի ռեստավրացիայից հետո:

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
"Օբյեկտիվ" նախագիծ

Քաղաքացին ու նրա առօրյան: Օբյեկտիվից այն կողմ ինչպե՞ս ու որտեղ են ապրում մարդիկ, ինչ ու ինչպե՞ս են վաստակում: Ամեն շաբաթ` մարդը PanARMENIAN.Net ի լրահոսում: Պատմություններ, որոնք դուրս են ամենօրա պաշտոնական և քաղաքական լրահոսից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---