Ա. Խաչատրյանի անվան մրցույթը դարձել է երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ

Ա. Խաչատրյանի անվան մրցույթը դարձել է երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ

PanARMENIAN.Net - Մայիսի 9-12-ը Թել Ավիվում անցկացվող Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) 57-րդ գլխավոր վեհաժողովում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընտրվել է որպես WFIMC-ի անդամ։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այսուհետև կանդամակցի մի հեղինակավոր երաժշտական ընտանիքի, որի անդամ են այնպիսի աշխարհահռչակ մրցույթներ, ինչպիսիք են Չայկովսկու անվան, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան, Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթները։

Միջազգային երաժշտական այս կառույցը հիմնադրվել է 1957 թվականին։ Այսօր համաշխարհային այս ֆեդերացիային անդամակցում են աշխարհի առաջատար 120 երաժշտական մրցույթներ։ WFIMC-ի նպատակն է բացահայտել խոստումնալից և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին։ Այս մասին տեղեկացնում են Արամ Խաչատրյան- մրցույթ» մշակութային հիմնադրամից:

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը դարձել է Հայաստանի այցեքարտը դասական երաժշտության աշխարհում։ Այն մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխահում և տարեցտարի ավելի լուրջ մրցակցություն է ունենում բավականին հայտնի միջազգային մրցույթների հետ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---