2013 թ. առաջին եռամսյակում ԱՐՄԵՆԱԼը մեծացրել է արտադրությունը և արտահանումը

2013 թ. առաջին եռամսյակում ԱՐՄԵՆԱԼը մեծացրել է արտադրությունը և արտահանումը

PanARMENIAN.Net - 2013 թ. առաջին եռամսյակում Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողՌՈՒՍԱԼ ընկերության կազմի մեջ) թողարկել է 6856,6 տոննա արտադրանք` 14,1% գերազանցելով 2012 թ. համանման ցուցանիշը:

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում արտահանվել է 6984 տոննա ալյումինե փայլաթիթեղ, որը 18,4% ավել է, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում: Փայլաթիթեղի արտահանման աճը դրամային տեսքով կազմել է 16,2%` հասնելով գրեթե 22 մլն դոլարի: Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի մեջ 2013 թ. առաջին եռամսյակում ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը կազմել է 6,0%, իսկ ԱՄՆ արտահանման ծավալում`90% ավելի, հայտնում է գործարանի մամլո ծառայությունը:

Ինչպես վկայում է Հայաստանի հարկային ծառայության հաշվետվությունը, 2013 թ. հունվար – մարտին գործարանը հարկերի տեսքով պետբյուջե է մուծել 400,0 մլն դրամ, որը 33,7% գերազանցում է անցած տարվա I եռամսյակի տվյալները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---