«Բարև, Երևանը» վերցնում է Երևանի ավագանու իր 6 մանդատը

«Բարև, Երևանը» վերցնում է Երևանի ավագանու իր 6 մանդատը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը վերցնում է ավագանու իր 6 մանդատը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Նա նշեց, որ այս պահին տեղեկություն չկա, թե ովքեր են գործուղղվելու ավագանի, ինքնաբացարկի վերաբերյալ որոշումներ ևս չկան:

«Բարև, Երևան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին 6 հորիզոնականում են` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, «Մելտեքս» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Մեսրոպ Մովսեսյանը, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, անկուսակցական Գագիկ Բաղդասարյանը և իրավախորհրդատու, «Ժողովրդական ուղի» կուսակցության անդամ Արթուր Գասպարյանը:

 Ուշագրավ
---