ԿԸՀ-ն այսօր կկազմի Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին արձանագրությունը. Կան ինքնաբացարկներ![]() 14 մայիսի 2013 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին արձանագրությունը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը հայտնեց, որ հանձնաժողովն արձանագրություն կկազմի մանդատները կուսակցություններին բաշխելու մասին, մանդատներ կտրվեն ընտրական ցուցակներում այդ պահին առկա թեկնածուներին: Իսկ հետագայում ինքնաբացարկների դիմումների դեպքում թեկնածուի գրանցումը ուժը կորցրած կճանաչվի և մանդատը կփոխանցվի ընտրական ցուցակի հաջորդ համարին: Ավելացնենք, որ հանձնաժողովն ինքնաբացարկի մասին դիմումներ է ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 113 թեկնածուներից: Ինքնաբացարկի մասին 21 դիմումներ ստացվել են Հանրապետական կուսակցությունից: Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրվել է ավագանու 42, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 17, «Բարև Երևան» դաշինքից` 6 անդամ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |