Հայաստանը ողջունում է Իրաքի ժողովրդի ազատ կամքի արտահայտումը19 դեկտեմբերի 2005 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Իրաքում կայացած ընտրությունները, որոնց ընթացքում իրաքցիները ակտիվ մասնակցություն են ունեցել, կարեւոր քայլ են նոր Իրաքի կառուցման գործում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, Հայաստանը ողջունում է Իրաքի ժողովրդի ազատ կամքի արտահայտումը: «Հուսով ենք, որ ձեւավորվող խորհրդարանին կհաջողվի նպաստել ժողովրդավարական գործընթացների իրագործմանը եւ երկրի միասնականությանը: Դա հնարավոր կլինի երկրի բոլոր քաղաքական եւ էթնիկ խմբերի երկխոսության դեպքում»: Ինչպես նշել է Հ.Գասպարյանը, չափազանց կարեւոր է, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին, իրաքցիները կարողացան անցնել քաղաքական գործընթացի այն հիմնական փուլերը, որոնք նախատեսում էր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1546 բանաձեւը: «Գտնում ենք, որ Իրաքն այսօր անցնում է նոր, երկրի կայունության համար կարեւոր փուլ: Հայաստանը հաստատում է իր պատրաստակամությունը միջազգային հանրության հետ միասին մասնակցելու Իրաքի վերականգնման աշխատանքներին հանուն խաղաղության հաստատման եւ ամրապնդման Իրաքում եւ ողջ տարածաշրջանում»,-նշել է Համլետ Գասպարյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |