ՀՀՇ-ն վերածնվում է. Վերագրանցման համար Արդարադատության նախարարություն են դիմել![]() 14 մայիսի 2013 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ դաշինքի մի քանի նախկի անդամներ նախաձեռնել են «Հայոց Համազգային Շարժում» կուսակցության վերագրանցումը: ՀՀՇ-ի վերագրանցման նախաձեռնողներն են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր-անդամ Արարատ Զուրաբյանը, ՀՀՇ վարչության նախկին անդամներ Հովհաննես Իգիթյանը և Կարապետ Ռուբինյանը, ովքեր այսօր ավելի ուշ կներկայացնեն մանրամասներ ՀՀՇ-ի վերականգման վերաբերյալ: Կարապետ Ռուբինյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենք դիմել են Արդարադատության նախարարություն: Հիշեցնենք, որ ՀՀՇ արտահերթ համագումարը ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել առաջարկված որոշմանը, ըստ որի ՀՀՇ-ն միանում է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը եւ վերանվանվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |