ՀԲՄ-ն բարձր է գնահատել ԶԼՄ-ների դերը բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման հարցում![]() 14 մայիսի 2013 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Հայաստանի բանկերի միությունը առաջին անգամ պարգևատրել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին տնտեսական և ֆինանսական ոլորտները լուսաբանելու համար: Պարգևները հանձնվել են այդ ոլորտներում 2012թ. ակտիվ աշխատանքի արդյունքների հիման վրա: «Մթնոլորտը հանրության շրջանում ազդում է ֆինանսական հատվածի զարգացման ու ակնկալիքների ձևավորման վրա: Այդ գործում կարևոր է ԶԼՄ-ների դերը»,-ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը: ՀԲՄ ղեկավարը նշել է, որ ԶԼՄ-ների աշխատանքը ազդում է նաև Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման վրա, ուստի իր գլխավորած կազմակերպությունը նոր մոտեցում է որդեգրել՝ խրախուսելով այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իրենց ավանդն են ունեցել այդ գործում 2012թ.: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |