Անահիտ Բախշյան. «Բարև, Երևանը» դառնալու է քաղաքացու լրտեսը քաղաքապետարանում![]() 14 մայիսի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «Բարև, Երևան» դաշինքը դառնալու է քաղաքացու լրտեսը Երևանի քաղաքապետարանում, վստահեցնում է դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա ընդգծեց, որ իրենց կարևորագույն խնդիը լինելու է ավագանու գործունեության թափանցիկությունը: Անահիտ Բախշյանը նշեց, որ շարունակվում է «Բարև Երևան» դաշինքի կողմից Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացը ՀՀ վարչական դատարանում: Մամուլի ասուլիսին ներկա էր նաև ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով ողջունեց «Բարև Երևան» դաշինքի մուտքը ավագանի: «Ցանակացած տեղ, որտեղ կա առողջ ընդդիմություն, այդ կառույցն ավելի լավ կաշխատի»,- նկատեց ՀՀԿ պատգամավորը: Երևանի ավագանիում «Բարև, Երևանից» կլինեն Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը, Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը, իսկ Մեսրոպ Մովսեսյանը հրաժարվել է իր մանդատից, նրա փոխարեն ավագանի է անցնում Դավիթ Սանասարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |