Վ.Սեդրակյանի փաստաբան. Փոխելով գործով դատախազին` մեղադրող կողմը խախտում է օրենքը![]() 14 մայիսի 2013 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն այսօր դատական առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նիստը ժամանակի կորուստ անվանեց: Նա նշեց, որ իրենք պատրաստվում էին դատախազին բացարկ հայտնել, սակայն չհասցրեցին: Բանն այն է, որ այսօր դատատարան էր ներկայացել ոչ թե գործով դատախազը, այլ ուրիշ մեկը: Դատական նիստից հետո Ալեքսանդր Սիրունյանի իրավաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Դատախազության մասին օրենքի 25 հոդվածի 1 կետով` Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով քրեական հետապնդում հարուցած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Եթե քրեական հետապնդումը հարուցել է վերադաս դատախազը, ապա նա կարող է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը հանձնարարել ստորադաս դատախազի: Ուստի, փոխելով Վարդան Սեդրակյանի գործով դատախազին, մեղադրող կողմը խախտում է օրենքը»: Ավելացնենք, որ այսօր մեկնարկեց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը, Վարդան Սեդրակյանը մեղադրվում է մահափորձը պատվիրելու և կազմակերպելու մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |