Ազատամարտիկները դադարեցրել են նստացույցը. Հաջորդ քայլն արդեն հայտնի է

Ազատամարտիկները դադարեցրել են նստացույցը. Հաջորդ քայլն արդեն հայտնի է

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում 4 օր առաջ նստացույց սկսած ազատամարտիկներն այսօր ժամը 12:00-ին դադարեցրել են այն: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նստացույցը նախաձեռնած ազատամարտիկ, «Մահապարտների» հատուկ ջոկատի անդամ, պահեստային գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ Կառավարությունից իրենց նամակին դեռ չեն պատասխանել: Նստացույցին հաջորդող քայլերի մասին հարցին ազատամարտիկը պատասխանեց.«Պատրաստվում են հասարակական կազմակերպություն հիմնել, որ իրավական դաշտում շարունակենք մեր պայքարը»: Այլ մանրամասներ կհրապարակվեն առաջիկա օրերին նախատեսվող ասուլիսի ժամանակ, որի ընթացքում նաև հատուկ հայտարարություն կլինի:

Ազատամարտիկները նստացույցը սկսել են` պահանջելով վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները, զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը, կատարել վերահաշվարկ և փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:

«Դանակը ոչ թե հասել է ոսկորին, այլ ոսկորն էլ է անցել: Մենք դրա համար ենք ոտքի կանգնել: Ոչ թե մեր պետության դեմ ենք դուրս եկել», - ասաց ազատամարտիկներից Կարապետ Բերդախյանն ու պատմեց. «Հիմա ես էլ, որ Էջմիածնից եկել եմ այստեղ, պարտք եմ արել տրանսպորտի փողի համար: Իսկ մեր ընկերներից մեկը` Արթիկից, չի կարողանում այդ փողն էլ ճարել: Զանգել, ասել է, որ գտնի, գալու է այստեղ` Ազատության հրապարակում հրկիզվի, եթե պահանջները չկատարվեն», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրանցից Կարապետ Բերդախյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---