Ստավրոպոլի մարզում նշել են հայոց գրերի ստեղծման 1600-ամյակը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Ստավրոպոլի երկրամասի Զելենոկումսկ քաղաքում տեղի է ունեցել հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված մեծ տոնակատարություն: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, միջոցառումը բացվել է երկու երկրների` Ռուսաստանի եւ Հայաստանի օրհներգերով եւ «Հայր մերով», որից հետո բեմ են բարձրացել Զելենոկումսկի քաղաքային դպրոցների աշակերտները (ռուսներ, հայեր, ուկրաինացիներ, չեչեններ, հույներ): Տոնակատարությանը մասնակցում էին Զելենոկումսկի բնակիչները եւ հյուրերը: Հրավիրվածների թվում էին երկրամասի հայ համայնքների (Բուդյոնովսկի, Պյատիգորսկի, Կիսլովոդսկի, Եսենտուկիի, Գեորգիեւսկի) եւ հայ հոգեւորականների մի շարք պատվիրակներ: Այդ տոնի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ տեղի իշխանությունները, որոնք ներկայացված էին քաղաքի եւ շրջանի առաջին դեմքերով:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---