ՀՀՇ-ն վերածնվում է. Նախաձեռնողներն ընդգծում են՝ ՀՀՇ-ն չի կարելի «փակել»![]() 14 մայիսի 2013 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամներ Ալեսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանն ու Արարատ Զուրաբյանընախաձեռնել են ՀՀՇ-ի վերագրանցումը, քանի որ կարծում են, որ ՀՀՇ-ն չի կարելի «փակել»: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց, որ այս պահին մոտ երկու հարյուր հոգի է միացել նախաձեռնությանը, բայց քանի որ իրենք չորսով եղել են ՀՀՇ-ում առաջին օրերից, որոշել են նման քայլ անել: Կուսակցությունը վերագրանցելու գործընթացն արդեն սկսվել է, Արդարադատության նախարարություն դիմում են ուղղել: Հին նոր ՀՀՇ-ն ֆինանսավորվելու է անդամավճարներով: «Այս կուսակցության ստեղծման հիմնական նպատակն այն է, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է, և մենք սա նախաձեռնել ենք սահմանադրական կարգին անցնելու համար»,- հայտարարեց Արարատ Զուրաբյանը: Կարապետ Ռուբինյանն իր հերթին նշեց, որ սկսում են գործընթացը, կազմավորման փուլում են, դա և ժամանակ, և ջանքեր է պահանջում, չի բացառվում, որ ընթացքում չհայտնեն իրենց քաղաքական դիրքորոշումը ինչ-ինչ հարցերի վերաբերյալ: «Մինչև աշուն կկազմավորվենք, համագումար կանենք և կսկսենք մեր գործունեությունը»,- ասաց նա: Կուսակցությունը նախատեսում է հիմնադիր համագումարն անել սեպտեմբերի 14-ին, իսկ մինչ այդ մի շարք տեխնիկական հարցեր կան լուծելու: Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ իրենք կհամագործակցեն բոլորի հետ, սակայն համագործակցելն ու գործարքը տարբեր բաներ են: «Հաճախ դրանք շփոթում են, մենք կփորձենք վերացնել այդ կարծրատիպը»,- ասաց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |