Երևանում քննարկել են Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ընթացքը![]() 14 մայիսի 2013 - 18:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ ՀԲ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի գլխավորությամբ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման նոր ծրագրի մեկնարկային պայմանները, ծրագրի առաջին տարվա աշխատանքների կարգավիճակը, և իրականացման ընթացքը։ Անդրադառնալով ծրագրի առաջին տարում նախատեսված աշխատանքների ծավալին` նշվեց, որ նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածների վերականգնում ։ Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը` 56.2 մլն ԱՄՆ դոլար է։ Նախարարն ընդգծեց, որ նախարարության առաջնահերթությունը միջպետական ճանապարհների` մասնավորապես դեպի Վրաստան տանող Վանաձոր-Ալավերդի և Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհների, ինչպես նաև Երևան-Մեղրի ճանապարհի հիմնանորոգումն է, որում ցանկալի է, որ ՀԲ-ն ևս իր մասնակցությունն ունենա։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |