Օծվեց Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին14 մայիսի 2013 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությամբ տեղի ունեցավ Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2006 օգոստոսի 24-ին, կառուցվել է Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ: Եկեղեցու օծմանը մասնակցում էին բազում հրավիրյալներ` Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԱԺ ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ, քաղաքական և հասարակական գործիչներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Համայն Ռուսիո Պատրիարքի առաջնորդական փոխանորդ, Վոսկրեսենսկի եպիսկոպոս Սավվայի գլխավորած պատվիրակությունը, Անդրկովկասում Պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, ԵՀԽ Բոսեի էկումենիկ դպրոցի տնօրեն Հայր Իուան Սաուկան (Ռումին Ուղղափառ Եկեղեցի): Իր խոսքում Ամենայն հայոց կաթողիկոսը ողջունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև պատվավոր հյուրերի, քույր եկեղեցիների և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների ներկայությունը և իր բարձր գնահատանքն ու օրհնությունը բերեց եկեղեցու բարերարին ու նրա ընտանիքին` հայցելով Սուրբ Հովհաննես Մկրտչի պահպանությունը նրանց ընտանիքին, և բոլոր այն անձանց, որոնց ջանքերով հնարավոր եղավ Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումը: Կաթողիկոսը փոխանցեց Մայր Աթոռից բերված Սբ. Հովհաննես Մկրտչի մասունքը: Նախորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հատուկ արարողությամբ Մայր Աթոռի մասանց պահարանում պահվող Սբ. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող մասունքարանից հանվեց սրբի ոսկորից մի փոքր հատված և սաղմոսների ու շարականների երգեցողության ներքո, ներկայությամբ եկեղեցու բարերարի ընտանիքի, զետեղվեց նորակառույց եկեղեցու համար պատրաստված խաչ-մասունքարանի մեջ: Օծման արարողությունից հետո եկեղեցում մատուցվեց առաջին պատարագը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա |