143 դպրոցում ԱԻՆ-ը մարտավարական վարժանք կանցկացնի

143 դպրոցում ԱԻՆ-ը մարտավարական վարժանք կանցկացնի

PanARMENIAN.Net - Վաղը ժամը 12:30-ին Երևանի Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցում ՀՀ ԱԻ նախարարությունը կանցկացնի մարտավարական վարժանք` «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով։

ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վարժանքի նպատակն է` ստեղծված իրավիճակում ստուգել հրշեջ-փրկարարների տեսական գիտելիքների, գործնական ունակությունների և հմտությունների կիրառումը, ինչպես նաև անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը, հրդեհաշիջման աշխատանքներին զուգընթաց մարդկանց փրկելու աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը և դպրոցի անձնակազմի պատրաստականության մակարդակը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---