Առաջարկվում է օրենքում կետ մտցնել, որով փոխնակ մայր կարող են դառնալ առնվազն մեկ անգամ ծննդաբերածները

Առաջարկվում է օրենքում կետ մտցնել, որով փոխնակ մայր կարող են դառնալ առնվազն մեկ անգամ ծննդաբերածները

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող՝ Արա Բաբլոյանի խոսքով՝ օրենքի նախագծի լրամշակումը պայմանավորված է գործող օրենքում օգտագործվող մի շարք հասկացությունների ամրագրմամբ և փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմի փոփոխությամբ: Մասնավորապես հիմնական հասկացությունների մեջ նշված չեն «բեղմնականխում», «անպտղություն», «հարազատ» հասկացությունները, որոնք առաջարկվում է ներառել օրենքի նախագծում:

Արա Բաբլոյանը նշել է, որ անհրաժեշտ է, գործող օրենքում ներառել դրույթ, որ այսուհետև փոխնակ մայր կարող են դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք, ինչպես նաև բարձրացնել փոխնակ մայր դառնալու թույլատրելի տարիքի ստորին շեմը՝ այն սահմանելով նախկին 18-35 տարեկանի փոխարեն 20-ից 35:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին՝ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի և մայիսի 20-23-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---