Մարտին Խայտե. Դավիթ Նալբանդյանի մասնակցությունը Դևիսի գավաթին գրեթե հրաշք կլինի15 մայիսի 2013 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականի ավագ Մարտին Խայտեն մամուլի ասուլիսում ասել է, որ Դավիթ Նալբանդյանի վերականգնումը մինչև Դևսի գավաթի կիսաեզրափակիչ գրեթե հրաշք կլինի: «Դավիթը երկու վիրահատություն է տարել: Բժիշկներն ասում են, որ վերականգնումը կտևի 3-4 ամիս: Սակայն մենք գիտենք, թե Դավիթն ինչքան շատ է ցանկանում ելույթ ունենալ հավաքականի կազմում»,- ասել է Խայտեն: Նա հավելել է, որ Նալբանդյանը կարևոր անդամ է Արգենտինայի թենիսի հավաքականի համար. «Այժմ մենք Դևիսի գավաթի կիսաեզրափակչում ենք, և նույնիսկ առանց Նալբանդյանի, ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք Չեխիային»: Չեխիա-Արգենտինա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 13-15 Պրահայում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Նա պաշտոնավարում էր 2022 թվականի մայիսից ՀՀ–ն հաստատել է մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարակից միջոցառումներին Այլ պայմանավորվածություն այս պահին չկա ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած |