Գևորգ Օզղարագյոզը պաշտամունքային կառույցներ է նախագծում բոլոր դավանանքների համար![]() 15 մայիսի 2013 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայազգի ճարտարապետ Գևորգ Օզղարագյոզը, որը բազմաթիվ պաշտամունքային կառույցներ է նախագծել Թուրքիայի տարբեր կրոնների համար, իր նախագծերը ստեղծելիս լսում է կրոնական համայնքների կարծիքը: Ինչպես գրում է Hurriyet Daily News, լինելով հայ քարտաշների ընտանիքից, Գևորգ Օզղարագյոզը Մալաթիայից Ստամբուլ է տեղափոխվել, երբ 6 տարեկան էր: Ըստ նրա, Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետ Սինանի հետ ինձ համեմատողները չափազանցնում են նրա հնարավորությունները: «Օսմանյան կայսրությունում չէին առանձնանցում ազգություններն ու կրոնները: Բացի այդ, Բալյանների ընտանիքը, հայտնի հայ ճարտարապետների տոհմը, աչքի չէր ընկնում իր ինքնությամբ: Որպես ճարտարապետներ, մենք չենք կարևորում կրոնական մոտիվները մեր նախագծերում…»,-ասել է Օզղարագյոզը: Վերջին տարիներին նա աղոթատուն է կառուցել ալևիների համար Ստամբուլում, մզկիթ Բալիքեսիր քաղաքում, և մատուռ իր հայրենի Մալաթիայում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |