Թուրքիայի Գերագույն դատարան. Հրանտ Դինքի սպանությունը հանցախումբ է կատարել

Թուրքիայի Գերագույն դատարան. Հրանտ Դինքի սպանությունը հանցախումբ է կատարել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Գերագույն վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել որոշումները, որոնք արդարացրել են «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեղսակիցներին՝ նշելով, որ սպանությունը կատարել է զինյալ հանցագործների մի խումբ: Դատավճռում ասվում է, որ դատարանը հաստատել է դատավճիռներն ու չեղյալ համարել նրանց արդարացնելու մասին որոշումները: Նախորդ որոշումը, ըստ որի ավազակախումբը ոչ մի կապ չունի Դինքի սպանության հետ, վիճահարույց էր: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, կասկածյալներին այժմ կրկին կդատեն Ստամբուլում:

5-ամյա դատավարությունից հետո 2012թ. հունվարի 17-ին դատարանը որոշեց, որ «խորքային պետությունը» անմասն է լրագրողի սպանությանը, չնայած այն փաստերին, որ մի շարք պետական ծառայողներ «անուղղակիորեն» մասնակցել են սպանության նախապատրաստմանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---