Կաթողիկոսը հանդիպեց ՀՀ ԴԱՀԿ աշխատակիցներին![]() 15 մայիսի 2013 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայության աշխատակիցներին և այլ երկրների համանուն ծառայությունների ներկայացուցիչներին` Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր շնորհավորանքն ու բարեմաղթանքներն ուղղեց Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին` ծառայության հաստատման 15-ամյակի կապակցությամբ: Նորին Սրբությունը ողջունեց նաև տոնական միջոցառումների առիթով Հայաստան ժամանած այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներին` գոհունակություն հայտնելով երկրների հարկադիր կատարման կառույցների միջև ձևավորված համագործակցության համար: Նորին Սրբությունը կարևորեց ծառայության առաքելությունը` երկրում օրինականության հաստատման գործում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը զրույցի մեջ անդրադարձավ նաև Հայ եկեղեցու պատմական առաքելությանը ժողովրդի կյանքում, հասարակության մեջ քրիստոնեական արժեքների առավել ամրապնդման անհրաժեշտությանը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |