Կարկուտից տուժած գյուղացիները դիմում են ԿԲ նախագահին՝ վարկերը սառեցնելու խնդրանքով15 մայիսի 2013 - 14:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է Կենտրոնական bանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ փոխանցելով կարկուտից տուժած գյուղացիների խնդրանքը, ովքեր հույս ունեն, որ ԿԲ նախագահը կաջակցի վարկերը սառեցնելու հարցում: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ պարոն Ջավադյան, Ինձ են դիմել Արմավիր և Արագածոտն մարզերի բազմաթիվ գյուղացիներ, որոնք հայտնում են, որ մայիսի 12-ին տեղացած առատ կարկուտի հետևանքով կարկտահարվել են մարզերի մի քանի հազար գյուղացիական տնտեսությունների կողմից մշակվող ցանքատարածություններն ու այգիները: Ընդ որում, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունում դեռևս չկան կարկուտի դեմ պայքարելու բավարար չափով միջոցներ, ինչի հետևանքով կարկտահարությունը տարեկան մի քանի անգամ մեծ վնասներ է պատճառում գյուղացիական տնտեսություններին, հատկապես գարնանը, երբ կարկտահարվելուց հետո քիչ է հավանական, որ ծառերը տվյալ տարում նորից կծաղկեն և բերք կտան: Չունենալով ոչ բերք, ոչ էլ եկամտի որևէ այլ աղբյուր՝ այս գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ նրանց հիմնական մասը վարկառու է և այժմ չի կարող անգամ ընտանիքի կարիքները հոգալ, առավել ևս մարել վարկը: Նրանցից շատերն արդեն իսկ որոշել են մեկնել արտերկիր աշխատելու: Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ առևտրային բանկերի հետ քննարկել վերոհիշյալ գյուղացիական տնտեսություներին տրամադրված վարկերի սառեցման հարցը և հնարավորության դեպքում ժամանակ տրամադրել այդ վարկառուներին, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել կրած վնասներից հետո և ապա շարունակեն վարկերի մարումը: Կանխավ շնորհակալություն համագործակցության համար»։ Հիշեցնենք, որ կիրակի հանրապետության մի շարք համայնքներում կարկուտը լուրջ վնասներ է հասցրել: տուժել են հատկապես խաղողի այգիները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |