Orange Armenia-ն մտադիր է վերանայել սակագները![]() 15 մայիսի 2013 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 15-ին ընդունեց Ֆրանս Տելեկոմ «Օրանժ» ընկերության ներկայացուցիչներին՝ «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի գլխավորությամբ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանին ներկայացվեց «Օրանժ Արմենիա» ընկերության ներկա գործունեությունը, հետագա նախագծերը, հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները: Ֆրանսիս Ժելիբտերը տեղեկացրեց, որ հունվար ամսից Հայաստանում ներդրվելու է «Համարների տեղափոխելիության» համակարգը, նախատեսվում է նաև սակագների վերանայում, որոնք հնարավորություն կտան ավելի դինամիկ դարձնել ընկերության հետագա գործունեությունը: Գագիկ Բեգլարյանը հույս հայտնեց, որ Հայաստանի բջջային երրորդ օպերատորի ապագա ծրագրերն իրականություն կդառնան. ««Օրանժ»-ի դիրքերն օրեցօր պետք է լավանան: Մենք անում ենք հնարավորը, որ Հայաստանումգործող օպերատորների միջև լինի առողջ մրցակցություն, որը կնպաստի սպասարկման որակիբարձրացմանը: Մենք պատրաստ ենք համագործակցել և սիրով աջակցել ընկերությանը ցանկացած հարցում»,-նշեց նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կապի ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություններ կայացնող համատեղ ծրագրեր ու առաջարկներ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |