Փախստականներին տրվող փաստաթղթերը միջազգային չափանիշներին չեն համապատասխանում15 մայիսի 2013 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Դամթյու Դեսսալենին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը ներկա են եղել նաև փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի այլ աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության իրավաբանական և անձնագրային ու վիզաների վարչության ծառայողներ: Քննարկման հիմնական թեման Հայաստանում փախստականներին «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան կենսաչափական տվյալներով նույնականացման քարտեր և ճամփորդական փաստաթղթեր տրամադրելու նպատակով նախապատրաստված «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծն է եղել: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս 2012 թվականի իր զեկույցում արատահայտել էր նույն մտահոգությունը` Հայաստանի Հանրապետությունում փախստականներին տրվող ճամփորդական փաստաթղթի` միջագային չափանիշներին չհամապատասխանելու մասին: Փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը, մասնավորապես, իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացրած նկատառումները ՀՀ ոստիկանության կողմից օրինագծում ներառելու, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն ծավալելու համար: Նա նշել է, որ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը կշարունակի աշխատել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ Հայաստանի Հանրապետությունում ապաքաղաքացիության կրճատման նպատակով համապատասխան օրենսդրական բարեփոխումների շրջանակներում: Ոստիկանության պետի տեղակալը և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչը հույս են հայտնել հետագայում նույնպես արդյունավետ և երկարատև համագործակցության վերաբերյալ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |