Ն.Վարդանյան. Փորձաքննությունները ցույց տվեցին, որ Ռ.Սաֆարովը չի տառապում հոգեկան հիվանդություններով21 դեկտեմբերի 2005 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ավելի վաղ հաղորդել էր PanARMENIAN.Net ը, դեկտեմբերի 15-ին Բուդապեշտում տեղի է ունեցել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով հերթական դատական նիստը: Ինչպես եւ ակնկալվում էր, երկրորդ ադրբեջանցի զինծառայող Անար Ալիեւը, որը նույնպես մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին մեղադրյալ Ռամիլ Սաֆարովի հետ, չէր ներկայացել ցուցմունքներ տալու համար: Պաշտպանությունը բացատրեց դա նրանով, որ ուղղաթիռից վայր ընկնելու արդյունքում գլխի վնասվածք ստացած Անար Ալիեւը կորցնում է հիշողությունը: «Փոխարենը, ընթերցվեց Ա.Ալիեւի առաջին ցուցմունքը, որն էլ դատարանը վերջնական համարեց»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բուդապեշտում հայկական կողմի շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը: Ըստ Ա.Ալիեւի ցուցմունքների, դասընթացների ժամանակ ոչ մի վիճաբանություն հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ չի եղել: Ավելին, Անար Ալիեւը նշել է, որ հայ զինվորները, ադրբեջանցի գործընկերներին ողջունելու մի քանի փորձերից հետո, պատասխան չստանալով, դադարեցին նույնիսկ բարեւել Ա.Ալիեւին եւ Ռ.Սաֆարովին: Այդպիսով, հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ կոնֆլիկտային իրավիճակների մասին խոսք անգամ չի կարող լինել: Նիստի ընթացքում պաշտպանությունը հանդես է եկել միջնորդությամբ` Ա.Ալիեւի ցուցմունքները Բաքվում լսելու վերաբերյալ: Սակայն, այդ միջնորդությունը մերժվել է: Ինչ վերաբերում է դատահոգեբանական փորձաքննությանը, Ն.Վարդանյանը պարզաբանել է, որ երրորդ դատահոգեբանական փորձագետը պետք է համեմատեր առաջին երկու փորձաքննությունների արդյունքները, եւ բացատրություն տար երկու առաջին փորաձաքննություններում առկա տարաձայնությունները: Սակայն, երրորդ փորձագետին առաջադրված խնդրին հակառակ, ներկայացված զեկույցն, ըստ էության, նոր փորձաքննություն էր, որը հետագայում մերժվեց դատարանի կողմից: Ավելին, պատասխանելով դատավորի հարցերին, փորձագետը ցույց տվեց, որ գործնականում ծանոթ չէ այդ գործին, եւ նրա բոլոր փորձերը պատասխանել հարցերին եւ հիմնավորել իր եզրակացությունը տապալվեցին: Այդպիսով, դատարանի որոշմամբ, նիստի արձանագրության մեջ գրանցված է, որ երրորդ փորձագետը չի պատասխանել դատավորի հարցերին: Ն.Վարդանյանը նշել է նաեւ այն փաստը, որ բոլոր երեք փորաձքնությունները ցույց են տվել, որ Ռ.Սաֆարովը հոգեպես առողջ է: Երկրորդ եւ երրորդ փորձագետները պնդում են, թե Սաֆարովի մոտ հանցագործություն կատարելու պահին դիտարկվել է «գիտակցության սահմանափակում», բայց ոչ երբեք աֆեկտ: Սակայն առաջին փորձաքննությունը հերքում է այդ պնդումները, քանի որ ինչպես մինչ սպանությունը, այնպես էլ դրանից հետո Ռամիլ Սաֆարովը, ըստ վկաների ցուցմունքների, լիովին հանգիստ է եղել եւ լիարժեքորեն տիրապետել է իրեն: Նշենք, որ, ինչպես ասվել էր ավելի վաղ, դատարանը որոշում է կայացրել երկու առաջին փորձաքննությունների նոր համեմատական վերլուծություն անցկացնելու մասին, որը կանցկացնեն Դեբրեցենի համալսարանի փորաձգետները: Համեմատական փորձաքննության արդյունքները կհրապարակվեն 2006 թվականի մարտի 7-ին կայանալիք դատարանի հաջորդ նիստում: Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում մասնակցում էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին, գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից` ադրբեջանցի սպայի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնահատուկ դաժանությամբ կատարված սպանություն, եւ մահափորձ մեկից ավելի անձանց հանդեպ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |