Վ. Սեդրակյանի պաշտպանը հայց է պատրաստում Պ.Հայրիկյանի ներկայացուցչի դեմ![]() 15 մայիսի 2013 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ի կայացած ասուլիսում Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանի կողմից Վարդան Սեդրակյանի մասին հերյուրանքներ տարածելու և նրան վիրավորելու կապակցությամբ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը նախապատրաստում է հայց ընդդեմ Կ.Եղնուկյանի՝ Սեդրակյանի պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը հատուցելու պահանջով: Այս մասին ասվում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Կարո Եղնուկյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Վարդան Սեդրակյանը ընդամենը մի քանի տարում ծախսել է միլիոնավոր դոլարներ. «Որտեղի՞ց նրան այդքան գումար, ո՞վ է տվել նրան այդ գումարը: Հենց սա ապացույցն է այն բանի, որ մահափորձը վերջնականապես բացահայտված չէ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |