Յու.Բալուեւսկի. ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանին եւ Ադրբեջանին բաժին է հասել գրեթե հավասար քանակությամբ սպառազինություն22 դեկտեմբերի 2005 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի մատակարարում Հայաստանին սպառազինություններ, «որոնք կարող են նպաստել արեւելյան ուղղությամբ վերջինիս ռազմավարական խնդիրների լուծմանը»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին: «Խորհրդային տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում տեղակայված էին գրեթե հավասար քանակությամբ զորքեր: ԽՍՀՄ փլուզումից հետո գործնականում բոլոր սպառազինությունները մնացին այդ պետությունների տարածքում: Այդ պատճառով ասել, որ կողմերից մեկը զինված է մինչեւ ատամները, իսկ երկրորդը` շատ ավելի թույլ է, այդքան էլ կոռեկտ չէ: Երկու երկրներին էլ բաժին է հասել գրեթե հավասար քանակությամբ սպառազինություն: Իրոք, Հայաստանը անդամակցում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը, հանդիսանում է Ռուսաստանի հիմնական դաշնակիցը հարավկովկասյան տարածաշրջանում, սակայն Ռուսաստանն այսօր չի զինում Հայաստանին սպառազինություններով, որոնք կարող են նպաստել արեւելյան ուղղությամբ իր ռազմավարական խնդիրների լուծմանը», - հայտարարել է Յուրի Բալուեւսկին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |