Մայր Աթոռում գումարվել է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ժողովը![]() 16 մայիսի 2013 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստեղծված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ժողովը` նախագահությամբ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի: Ժողովին զեկույցով հանդես է եկել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների առաջարկություններ ներկայացնող հանձնաժողովի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Հանձնաժողովի աշխատանքների վերջնական արդյունքների հիման վրա Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրել է քսաներեք առաջարկ` ինչպես Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների նախապատրաստման, այնպես էլ իրականացման աշխատանքներին: Ժողովի ներկայացուցիչները, հանգամանորեն քննարկելով առաջարկությունները, ամբողջացրել են դրանք` ներկայացնելու համար Վեհափառ Հայրապետի վավերացմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |