Նոր Հարավային Ուելսում բացվել է Սթենլի Սևիջին նվիրված հուշարձանը՝ 1918թ. ասորիների փրկության համար

Նոր Հարավային Ուելսում բացվել է Սթենլի Սևիջին նվիրված հուշարձանը՝ 1918թ.  ասորիների փրկության համար

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Նոր Հարավային Ուլեսում բացվել է ավստրալական բանակի կապիտան Սթենլի Սևիջին նվիրված հուշարձանը՝ 1918թ. ցեղասպանության ժամանակ ասորիների փրկության համար: Բացմանը ելույթ է ունեցել Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Էնդրյու Ռոհանը, որը հարգանքի տուրք է մատուցել ավստրալացի զինվորին, որ փրկել է կոտորածից իր ասորի ծնողներին: Ինչպես հիշեցնում է ավստրալական «The Daily Telegraph», 1, 5 մլն հայեր, 750 հազար ասորիներ և 500 հազար հույներ են սպանվել օսմանյան կայսրությունում 1915-1922թթ.:

«Իմ ծնողները ցեղասպանությունը վերապրեցին սըր Սթենլի Սևիջի հերոսական արարքների շնորհիվ»,-ասել է Ռոհանը:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանի ստորին պալատը օրենք է ընդունել ասորիների, հայերի ու հույների ցեղասպանությունը ճանաչելու մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---