ԼՂՀ նախագահը ծանոթացել է Քաշաթաղի շրջանում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքին![]() 16 մայիսի 2013 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև և այնտեղ ծանոթացել սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին: Կովսական քաղաքում երկրի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ և զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ` նշելով, որ ենթաշրջանի առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծումը մշտապես կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այնուհետև Նախագահ Սահակյանն այցելել է Թոնդիրգետի ոսկու հանքավայր և ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Երկրի ղեկավարն ընդգծել է լեռնահանքարդյունաբերական այս գործարանի նշանակությունը Քաշաթաղի շրջանի և ամբողջ հանրապետության կյանքում` նշելով, որ այն կլուծի միաժամանակ և սոցիալ-տնտեսական, և ժողովրդագրական մի շարք խնդիրներ: Նույն օրը նախագահն այցելել է նաև «Հադրութի ագրոտնտեսություն» ՓԲԸ-ի Արաքսի մասնաճյուղ և ծանոթացել կառույցի աշխատանքներին: Նախագահը նշել է, որ նման ենթակառուցվածքի առկայությունն Արաքսի հովտում կնպաստի գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող այս տարածքի զարգացմանը, ինչը նաև շոշափելի դերակատարություն կունենա հանրապետության ողջ ագրոարդյունաբերական համալիրի առաջընթացի ապահովման գործում: Բակո Սահակյանն այցելել է նաև հանրապետության հարավում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ծանոթացել նոր զորանոցի շենքի պայմաններին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |