Հունահռոմեական ոճի ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում![]() 16 մայիսի 2013 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մայիսի 15-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ասել է, որ հավաքը կտևի մինչև մայիսի 29-ը: «Մեզ հետ մարզվում են նաև պատանեկան ու երիտասարդական հավաքականները: Մենք պատրաստվում ենք միջազգային մրցաշարի, որը կանցկացվի Իտալիայում»,-ասել է Ջուլֆալակյանը: Ըստ նրա, հունահռոմեական ոճի ըմբիշները հունիսին կմասնակցեն Մարիուպոլի մրցաշարին, իսկ հետո հավաք կանցկացնեն Ալուշտայում: «Հունիսի վերջում մենք կվերադառնանք Հայաստան և կշարունակենք մարզումները: Նշեմ, որ մեր ըմբիշներից ոմանք այս ամռանը կմասնակցեն Համաշխարհային ուսանողական խաղերին»,-հավելել է մարզիչը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |