Տորնադոյի հետևանքով Տեխասում 7 մարդ է զոհվել

Տորնադոյի հետևանքով Տեխասում 7 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - 7 մարդ զոհվել է, մոտ 100-ը վիրավորել՝ ամերիկյան Տեխաս նահանգում հզոր տորնադոյի հետևանքով: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ևս 14 մարդ անհայտ կորած է համարվում:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, փոթորիկը շուրջ 80 բնակելի տուն է ոչնչացրել, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը: Ականատեսներն ասում են, որ քամին օդ էր բարձրացնում ավտոմեքենաներ ու մեծ ծառեր էր տապալում:

Ամենից շատ տուժել է Գրենբերի քաղաքը, որը գտնվում է Դալասից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---