Բաքու. 2006 թվականին կսկսվի ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողության կազմակերպման աշխատանքը22 դեկտեմբերի 2005 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է լրագրողներին, որ հաջորդ տարի կսկսվի հակամարտության գոտում խաղաղապահ գործողության կազմակերպման աշխատանքը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ բարձր մակարդակի ծրագրման խումբը 2006 թվականի հունվարին կայցելի Ադրբեջանի «գրավյալ տարածքներ», որից հետո տեղեկանք կպատրաստի ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողության կազմակերպման հնարավորության մասին: ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ բարձր մակարդակի ծրագրման խումբը 8-ամյա ընդմիջումից հետո արդեն այցելել է Հայաստան եւ Ադրբեջան` խաղաղապահ գործողության ծավալման համար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչը, նրա կարծիքով, «մեկ քայլ առաջ է»: Մամեդյարովի խոսքերով, խաղաղապահ գործողության համաձայնեցման հարցը բանակցային գործընթացում քննարկվող 9 տարրերից մեկն է: Դեռեւս հայտնի չէ, թե որ երկրները կմասնակցեն խաղաղապահ գործողությանը, ում մանդատով այն կիրականացվի եւ որտեղ կտեղակայվեն բաժանարար ուժերը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |